00:00:00

Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու իրավունքների պատշաճ իրացման երաշխավորը. ՄԻՊ

13:28, 28 մայիս 2024 Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:

106 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, վերականգնվեց մեր անկախ պետականությունը: 

Առաջին Հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին, որի ամրապնդման ու արժևորման ուղին պետք է շարունակենք և այժմ։

Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու իրավունքների պատշաճ իրացման երաշխավորը։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ Հանրապետության տոնի կապակցությամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր