00:00:00

Ոստիկանները հայտնաբերեցին Օձունում 64-ամյա տղամարդուն հող փխրեցնելու բրիչով սպանած 27-ամյա կնոջը

11:44, 28 մայիս 2024 Հասարակություն

Երեկ՝ մայիսի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները (վարչության պետ Արթուր Զաքարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանի, և ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ) համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի և Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրի Բաղդասայանի գլխավորությամբ ժամերի ընթացքում բացահայտել են Օձուն գյուղում տեղի ունեցած սպանությունը:

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի ոստիկանապետը օպերատիվ տեղեկություն է ստացել, թե ով է ենթադրյալ սպանություն կատարողը և որտեղ է նա գտնվում, ու րոպեներ անց ոստիկանության օպերատիվ խումբը մեկնելով նշված հասցե հայտնաբերում է կասկածյալին ու նրան բերման ենթարկում ոստիկանության Թումանյանի բաժին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր