00:00:00

Իշխանությունը սարսափում է այն մտքից, որ Սրբազան շարժումը կարողացել է միավորել հայության առողջ ուժերը. Մինասյան

06:36, 28 մայիս 2024 Քաղաքականություն

Հայրենիքին իրենց կյանքը նվիրածները երազանք ունեին՝ ունենալու հզոր, ուժեղ, միացյալ Հայաստան, Սարդարապատում  լրագրողների հետ զրույցում ասաց  «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Այդ երազանքը ժամանակին փորձ արվեց իրագործել՝ ազատագրելով Հայաստանը թուրք-ադրբեջանական խուժանից: Սակայն, ցավոք, մենք հիմա կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ Հայաստանը զավթած իշխանական խմբակը մեր երկիրն այսօր կանգնեցրել է նոր կորուստների առաջ: Արցախն այսօր  իրականության մեջ մեր ամենամեծ վերքն է: Մեր բոլորի վճռական ցանկությունն ու կամքն է, որպեսզի իրագործենք մեր դարերի երազանքը և մեր երկիրն ազատագրենք դավաճաններից»,-նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ իշխանությունը սարսափում է այն մտքից, որ Սրբազան շարժումը կարողացել է միավորել հայության առողջ ուժերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր