00:00:00

«Երբ ժողովուրդները հավաքական ուժ են ունենում, չեն կորչում»․ Բագրատ Սրբազանի խոսքը՝ Սարդաարապատի հերոսամարտի հուշահամալիրում

21:06, 27 մայիս 2024 Հասարակություն

Սրբազան պայքարին միացած քաղաքացիները, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, ավտոերթով հասան Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, որտեղ Բագրատ Սրբազանն անդրադարձավ 1918-ի հերոսամարտի խորհրդին ու կարևորությանը։

«1915 թվականի  ցեղասպանությունից, արհավիրքից, հայերնազրկումից ընդամենը 3 տարի հետո ճիշտ այստեղ, որտեղ մեր Արարատն է նայում մեզ, այդ ցեղասպանված, հայրենազրկված ժողովուրդը վճռեց, որ ինքը կոչված է չմեռնելու, և Սարդարապատի դաշտում մեր այսօրվա կյանքը որոշվեց այն սխրանքով, որը գործեց այդ ցեղասպանված, զրկված ժողովուրդը։

Դա սխրանք է՝ բառիս ամենալայն իմաստով։

Այսպես են լինում ժողովուրդները․ երբ հավաքական նկարագիր,  ուժ և ինքնաճանաչողականություն են ունենում, չեն կորչում նրանք։

Ա՛յս խորհուրդն ունի մեզ համար Մայիսի 28-ը։ Մարդիկ 3 տարվա մեջ, այդ դժնդակ օրերից հետո, որոշեցին պետություն հռչակել։ Սա՛ է իրականությունը, հայի իսկական էությունը։ Բոլոր օրենքներին հակառակ էր դա, բայց հայությունը գնաց այդ ճանապարհով՝ հակառակ բոլոր օրենքներին և հռչակեց իր առաջին պետությունը՝ 600 տարվա ընդմիջումից հետո։

Մենք հիմա  կանգնած ենք հենց այդ վայրում։ Հենց այնտեղ, որտեղ մեր հայրերն իրենց հերոսությամբ կերտել են մեր այսօրվա օրը։ Եվ մեր զանգերը միշտ ղողանջելու են, ազդարարելու են, սթափեցնելու են»,- ասաց Սրբազանը՝ հավելելով՝ այսօր էլ որոշել ու վճռել են՝ հասնելու են հաղթանակի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր