00:00:00

«Եթե դա մեր գործերի ընթացքին կնպաստի». հեղեղումների հետևանքով կարող է արտակարգ դրություն հայտարարվել

13:18, 27 մայիս 2024 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առավոտյան անցկացվել է Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խնդրել է դիտարկել՝ արտակարգ դրություն պե՞տք է հայտարարել, թե՞ ոչ:

«Արտակարգ դրության ռեժիմում որոշակի կարգավորումներ կան»,- ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ Արդարադատության նախարարությունն ու վարչապետի աշխատակազմն այդ հարցով եզրակացություն կտան:

«Եթե դա մեր գործերի ընթացքին կնպաստի, կարծում եմ, որ մեծ խնդիր չէ նման որոշում կայացնելը, բայց՝ համապատասխան հիմնավորումներով»,-ասել է  Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր