Երևանի քաղաքապետարանը պատրաստ է մարդկային և տեխնիկական միջոցներով հնարավորինս աջակցել՝ Լոռու մարզում առատ տեղումների պատճառով առաջացած հետևանքները վերացնելու գործում:
Այս մասին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ համայնքը մշտական կապի մեջ է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու պետական մյուս գերատեսչությունների հետ:
Ավինյանը նաև հանձնարարեց է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներին պատրաստ լինել համապատասխան տեխնիկայով ու մարդուժով տեղափոխվել համապատասխան վայրեր՝ աշխատանքներ իրականացնելու: