00:00:00

Իշխանությունները հոգեվարքի մեջ են, նահանջելու տեղ չունենք. Բագրատ Սրբազան

06:59, 27 մայիս 2024 Քաղաքականություն

Վաղ առավոտից Երևանում և մարզերում սկսվել են անհնազանդության ակցիաները։

Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իշխանությունները վախեցած են.«Հոգեվարքի մեջ են, նահանջելու տեղ չունենք։ Եթե նահանջող կա, ապա իրենք են։ Ստեփանակերտի, Ասկերանի քաղաքապետներին էլ ողջունում եմ։ Մարդկանց զրկել են տնից, գերեզմանից, տեղից։ Հիմա էլ ուզում են, իբր, վախեցնել։ Էդ մարդկանց կարո՞ղ են վախեցնել»։

Անդրադառնալով ոստիկանապետի հորդորին՝ Սրբազանը նշեց.«Եթե իրենց գերագույն հրամանատարն ասում  է՝ «դուրսպրծուկ», ինքն էլ պետք է «լակոտ ասի»։ Էս մարդիկ թող հայելի պահեն։ Այս փողոց դուրս եկած յուրաքանչյուրը ճշմարտության համար է պայքարում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր