00:00:00

Մաշտոց-Սայաթ -Նովա փողոցների խաչմերուկից բերման են ենթարկվել զոհված զինծառայողների ծնողները

09:52, 27 մայիս 2024 Հասարակություն

Կարմիր բերետավորները բերման են ենթարկում Մաշտոց-Սայաթ -Նովա փողոցների խաչմերուկը փակած  զոհված զինծառայողների ծնողներին ու հարազատներին։

«Հասկացենք, որ հայրենիք ենք փրկում։ Մենք այս ամենը անում են նաև ձեզ համար»,- քաղաքացիներն ասում են բերման ենթարկող ոստիկաններին։

«Գլուխներին բերետներ դրածները ոչ մեկը մարդու տպավորություն չէր թողնում։ Հարձակվում էին զոհված զինծառայողների հայրերի վրա, բերման են ենթարկել։ Ասենք՝ սրանք մարդ են, ոնց որ վայրենիներ լինեն, ո՞վ է տեսել նման բան»,- ասա զոհված զինծառայողի հայրը։ 

Մեկ այլ քաղաքացի պատմեց. «Ոստիկանները մարդկանց ասում են գնացեք մայթ, մարդիկ գնում եմ։ Լսում եմ իրենց խոսակցությունը, ասում են՝ ֆիքսում ենք հինգ հոգու ու գնում, վերցնում։ Անկախ նրանից, թե ովքեր են այդ հինգ հոգին, խախտել են կարգը, թե ոչ, բերման են ենթարկում։ Ամեն ինչ ունեմ ձայնագրած»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր