Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը օրն սկսեց Սուրբ Աննա եկեղեցու բակից: Այստեղ մեծ թվով ոստիկաններ են բերվել:
Եկեղեցու մոտ լրագրողների հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձ արել է իր հետ հանդիպելու, նա բացասական պատասխան տվեց. «Չի կարող լինել, նա վախենում է»:
Սրբազանը խոսեց նաեւ մեղադրանքների մասին, որ Տավուշում եւ Լոռիում աղետ է, զոհեր կան, իսկ ինքը երեկ հանրահավաք էր կազմակերպել, երգ-երաժշտություն էր հնչում. «Մինչեւ կառավարկան ամառանոցների մոտ հավաքվելը տեղյակ չենք եղել զոհերի մասին, այն պահին, երբ իմացել ենք, ուղղակի կանգնեցրել ենք այն տիպի գործողությունները, որոնք կատարում էինք:
Բայց իրենք իրավունք չունեն զոհերի մսին ծպտուն անգմ հանելու: Իրենք զոհերի մասին պլուս-մինուսով էին խոսում, տոխպրակների մեջ էին մեր տղերքը նետված տարբեր տեղերում: Ազատ գյուղում մոխրացած մեր զավակների լուրը ստանալուց հետո, հուղարկավորությունից երկու օր առաջ հենց ինքը եկել է Իջեւան, զոհերից մեկն էլ Աչաջրից էր: Աչաջրում սգի մեջ էին, իրենք պարեկների երդում-տողանց են ընդունել եւ վերջում էլ խրախճանք արել»,-ասաց Սրբազանը: