«6 վիրավորի մասին շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, խնդրում ենք հիմք ընդունել արդեն հրապարակված պաշտոնական, ստույգ տեղեկատվությունը»: Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ այսօր դեռեւս դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը:
Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: