Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով դժբախտ պատահարի հետեւանքով զինվոր է մահացել։ Մեր տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի տարածքում։ Irakanum.am-ի աղբյուների փոխանցմամբ մահացած զինվորը Արագածոտնի մարզից էր։
Ավելի ուշ ՊՆ-ից հայտնել են, որ մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը:
Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: