00:00:00

Ծաղկաձոր քաղաքում խաղատնից փրկարարները հեռացրել են մոտ 15 տ ջուր

21:24, 26 մայիս 2024 Հասարակություն

Մայիսի 26-ին, ժամը 15։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում խաղատուն է ջրալցվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ անձրևաջրերից ջրալցվել են խաղատան առաջին հարկը (մոտ 200 քմ) և հարակից տարածքը (մոտ 100 քմ):

Փրկարարները հեռացրել են մոտ 15 տ ջուր:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր