00:00:00

Հեղինեն ինձ քրոջ պես է եղել, չափազանց մտերիմ եմ եղել իր ընտանիքի հետ, հավատս չի գալիս․ Սրբազանը՝ իրեն գաղտնալսելու փորձ արած կնոջ մասին

20:31, 26 մայիս 2024 Հասարակություն

Ես դժվարանում եմ հավատալ, որ դա Հեղինեն է եղել, անկեղծ դժվարանում եմ։

Այս մասին, անդրադառնալով երեկ՝ հյուրանոցում  իրեն գաղտնալսելու փորձին, ասաց Բագրատ Սրբազանը։

«Ես շատ մոտ եմ եղել իրենց ընտանիքի հետ, տեսել եմ հրապարակումները, բայց չեմ ուզում հավատալ, որ դա այդպես է։ Չեմ ասում՝ ինչեր եմ արել իրենց համար անձամբ ամբողջ ընտանքին   ճանաչում եմ, ինձ եղել է քրոջ պես, զավակի պես, չեմ ուզում հավատալ, որ ինքն է եղել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնել էր, Ani Grand Hotel Yerevan հյուրանոցում փորձել են գաղտնալսող սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր