Համազգային հանրահավաքի ու երթի մասնակիցներն այժմ Պռոշյան փողոցում են, մոտենում են կառավարական առանձնատներին, որի պարիսպների մոտ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կենտրոնացած։
Ամբողջ քաղաքում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում, ԱԺ-ի, կառավարության, ԱԳՆ-ի մոտ ևս մեծաթիվ ոստիկաններ են կենտրոնացրել։
Երթը շարունակվում է։
Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանն այսօր վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն ու Համազգային հանրահավաքի մասնակիցների հետ այժմ երթով գնում է Նիկոլ Փաշինյանի առանձնատուն՝ նրան հանդիպելու ակնկալիքով։