Հայաստանում գտնվող ռուս դիվանագետները կապի մեջ են ՀՀ-ում հեղեղումներից տուժած մարզերի և համայնքների ղեկավարների հետ՝ օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև պարզելու համար, թե տուժածների մեջ կա՞ն արդյոք ՌԴ քաղաքացիներ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանում ՌԴ դեսպանատունը և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ են Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ղեկավարության հետ՝ լրացուցիչ օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է Զախարովան։
Նա նաև հայտարարել է՝ Ռուսաստանն անկեղծորեն ցավում է Հայաստանում տեղի ունեցած տարերային աղետի կապակցությամբ և ապաքինում է մաղթում տուժածներին։
Զախարովան հայտնել է նաև, որ Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնը ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանն է տրամադրել շարժիչով պոմպեր, սարքավորումներ, պարագաներ, որոնք օգտագործվում են որոնողափրկարարական և վթարային վերականգողական աշխատանքներում։