00:00:00

Գործելու ենք օրենքի և Սահմանադրության պահանջներով. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու դառնալու իրավական գործընթացի մասին

18:29, 26 մայիս 2024 Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից անդրադարձավ նաև իր՝ վարչապետի թեկնածու դառնալու իրավական գործընթացին։ Նա ասաց, որ ինքը չի թաքցրել և ասել է, որ երկքաղաքացիություն ունի, իսկ օրենքը սահմանափակում է երկքաղաքացիներին դառնալ վարչապետ։

«Հետևաբար, մենք գործելու ենք օրենքի և Սահմանադրության  պահանջներով և իրավական դաշտում բոլոր հնարավոր միջոցներով։ Մենք թույլ չենք տալու, որպեսզի տևապես Սահմանադրությունը խախտած այս երկրի կառավարության ղեկավարը, որն այլևս ոչ մի իրավասություն չունի և ՔՊ անդամները, որոնք տևապես ոտնահարել և կոխկրտել են օրենքն ու Սահմանադրությունը, հանկարծ իրենք իրենց դրսևորեն որպես Սահմանդրության պաշտպաններ և մենք էլ դառնանք ընդդեմ գործողներ։ Մենք ընթանալու ենք այն օրակարգով, որը հռչակել ենք, և այդ օրակարգը հաղթանակող օրակարգ է»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր