Գետերի վարարման հետևանքով Լոռու մարզի հեղեղված բնակավայրերում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղում ծանոթացել է ստեղծված իրավիճակին, հետևել փրկարարական աշխատանքներին եւ զրուցել տուժած բնակիչների հետ: Այս մասին Նիկոլ Փաշինյանը տեսանյութեր է հրապարակել ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ Ալավերդիում, զրուցել է հեղեղումների հետեւանքով տուժած բնակչության հետ։
Վարչապետը նաև գրառում է կատարել՝ հավաստելով, որ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ: