00:00:00

ԶՊՄԿ–ի հերթական ծրագիրը՝ երիտասարդ մասնագետների համար

17:47, 25 մայիս 2024 Հասարակություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ընկերությունն իր գործընկեր Craft excellence ուսումնական կենտրոնի հետ, տարածաշրջանից հավաքագրել և կազմակերպել է խառատների, էլեկտրիկներ և զոդողների տեսական և գործնական դասընթացներ:
Ընկերության նպատակն էր` երիտասարդ մասնագետներ պատրաստել, ովքեր հիմնովին պատրաստ կլինեն ներդնել իրենց գիտելիքներն աշխատանքում:
Մայիսի 22-ին, եռամսյա դասընթացների ավարտից և քննությունների հաջող հանձնումից հետո մասնագետներին շնորհվեցին համապատասխան հավաստագրեր:
Չորս տասնյակից ավելի որակավորում ունեցող աշխատակիցները կլրացնեն աշխատաշուկայի պահանջարկը և իրենց հմտություններով կնպաստեն մարզի մասնագիտական հիմնարկների առաջխաղացմանը։
Շնորհավորում ենք շահառուներին և մաղթում մասնագիտական ձեռքբերումներ, իսկ նրանց ապագա գործատուներին բիզնես հաջողություններ և կայուն զարգացում:
Տեսանյութը՝ Սյունիք ՀԸ–ի։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր