00:00:00

Արմեն Գրիգորյանին կարելի է 070 կոդով անձնագրով դառնալ բարձրաստիճան պաշտոնյա, իսկ արցախահայերը նույն անձնագրով չեն համարվում ՀՀ քաղաքացի. Վարդանյան

14:17, 25 մայիս 2024 Հասարակություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը գրել է.

«Ինչ կարելի է փաշինյանականին, արգելված է սովորական հային:

«Երկիր» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Արմեն Գրիգորյանին Արցախում տրված 070 կոդով անձնագիրը, որով նա նշանակվել է ԱԽՔ քարտուղար:
 
Արմեն Գրիգորյանին, փաշինյանական լինելու բերումով, կարելի է 070 կոդով անձնագրով դառնալ երկրի բարձրաստիճան պաշտոնյա, իսկ 150,000 արցախահայեր նույն անձնագրով չեն համարվում ՀՀ քաղաքացի, չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն, անգամ չեն կարող ճամփորդել:
 
Այսպիսի արդարություն, եղբայրություն և հավասրարություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր