Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ է ժամանել: Կեսօրին վարչապետի ավտոշարասյունը մտավ Բաղանիսի դպրոցի բակ, որտեղ հանդիպում է տեղի բնակիչների հետ։ Անվտանգության աշխատակիցները լրագրողներին դպրոց մտնել թույլ չեն տալիս: Ավելի վաղ լրագրող Անի Գևորգյանին հաջողվել էր մտնել շենք, սպասում էր նախասրահում, նրան հորդորում էին դուրս գալ, ինչից հետո դուրս բերեցին ուժ գործադրելով: Բնակիչներն ասում են, որ Կիրանցում նույնպես հանդիպում է լինելու վարչապետի հետ: