00:00:00

Փլուզում` Դավիթ Բեկի փողոցում. 2 մետր խորությամբ փոս է առաջացել

11:49, 25 մայիս 2024 Հասարակություն

Մայիսի 25-ին, ժամը 07:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիդ Բեկի փողոցում մոտ 2 մետր խորությամբ փոս է առաջացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 7/5 հասցեի մոտակայքում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, տեղի է ունեցել փլուզում:

Տեղեկատվությունը փոխանցվել է Կոմունալ տնտեսության վարչություն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր