00:00:00

Նախագահ Խաչատուրյանը գեներալ-մայորի զինվորական կոչումներ է շնորհել

23:10, 24 մայիս 2024 Հասարակություն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կոչումներ է շնորհել․ 

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնցով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել։ Հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։ 

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ներսեսի Երոյանին,

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Աղասու Մովսիսյանին,

պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյանին,

զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Արգամի Բաղդադյանին,

բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Արշակի Ցականյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր