00:00:00

Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերվել է անասնապահների առաջին բնակատեղիներից մեկը․ Ք.ա. VIII-VII հազարամյակների սահմանին այստեղ ապրող համայնքը տիրապետել է կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային

15:52, 24 մայիս 2024 Հասարակություն

ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են՝ Հայ-ճապոնական արշավախումբը Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերել է անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկը։

«Հայաստանի վաղ պատմական փուլի հնագիտական հետազոտություն» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ճապոնիայի Տոկայի համալսարանի միջև 2017թ․ սեպտեմբերի 1-ին կնքված համաձայնագրով։ Ծրագրի համաղեկավարներն են գիտաշխատող Արթուր Պետրոսյանը և Տոկայի համալսարանի պրոֆեսոր Մ․ Արիմուրան։ Աշխատանքներն իրականացվում են Ճապոնիայի Կրթության, մշակույթի, սպորտի և գիտության նախարարությանը  կից Գիտության զարգացման ճապոնական ֆոնդի (JSPS KAKENHI Fostering Joint International Research), ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և «Արենի-1 քարայր» կոնսորցիումի ֆինանսավորմամբ։

Արմավիրի մարզի Լեռնագոգ-1 հնավայրի հետազոտությունները ցույց են տվել, որ Ք.ա. VIII-VII հազարամյակների սահմանին այստեղ ապրել է մի համայնք, որի բնակիչները տիրապետել են վաղ անասնապահությանը և կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային: Սա ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում հայտնի վաղ անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից է։ Այս իմաստով Լեռնագոգ-1-ի պեղումներն ունեն կարևորագույն նշանակություն հին աշխարհում առաջին նստակյաց համայնքների հետազոտության գործում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր