00:00:00

Արհեստանոցս մնալու է Ադրբեջանին, հանել եմ գործիքներս, քանդելու եմ, որ թշնամին չմոտենա քրտինքով ստեղծածիս․ Կիրանցի բնակիչ

14:40, 24 մայիս 2024 Հասարակություն

Կիրանցի բնակիչ Վլադի արհեստանոցը մնալու է ադրբեջանական կողմին։ Նա NEWS.am-ին պատմել է, որ արհեստանոցից հանել է գործիքները, սպասում է՝ անձրևը դադարի, որ քանդի շինությունը։

«Որտեղ որ բնակվում եմ, այդ տունս էլ ճանապարհին կից է, երևի կքանդեն կամ՝ չգիտեմ։ Չեմ թողնելու, որ թշնամին մոտենա իմ ունեցվածքին։ Բոլորին էլ առաջարկել են փոխհատուցում։ Հիմա ես անորոշության մեջ եմ։ 10 տարվա աշխատանքս ջուրն ընկավ։ Զրոյից քրտինքով ստեղծածս ի՞նչ անեմ, ո՞ւմ թողնեմ եղածը, ո՞նց երեխայիս պահեմ, օգնող էլ չունեմ»,- ասում է կիրանցի բնակիչը։

Հարցին՝ գյուղում այժմ ի՞նչ աշխատանքներ են արվում՝ Կիրանցի բնակիչն ասաց․ «Ճանապարհներն են սարքում, փշալար են քաշում։ Չեն թողնում մոտենանք, որ տեսնենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր