«Ուրարտու» ՖԱ-ի կիսապաշտպան Դենիս Գլուշակովը վերջին շաբաթների ընթացքում Երևանում չէ և վերադարձել է Մոսկվա` ապաքինվելու վնասվածքից, որն ըստ ակումբի, ֆուտբոլիստը ստացել էր ապրիլի վերջին: Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով, Գլուշակովը սիրավեպ է ունեցել ակումբակիցներից մեկի զուգընկերուհու հետ, ինչի պատճառով «Ուրարտուն» և ֆուտբոլիստը ժամանակից շուտ դադարեցրել են համագործակցությունը: Ռուս ֆուտբոլիստը հերքել է սիրավեպի մասին տեղեկություններն ու որպես Երևանում չգտնվելու հիմք ներկայացրել է բժշկական հետազոտության արդյունքների մասին փաստաթուղթ, որն, ըստ մեր աղբյուրների, կեղծ է:
Ակումբը ներկայացրել է վնասվածքի մասին տեղեկությունը, բայց առ այսօր չի տրամադրել որևէ տեղեկատվություն նրա առողջական վիճակի, ապաքինման ժամկետների մասին, մինչդեռ սովորաբար նմանօրինակ տեղեկությունները գրեթե չեն ուշանում:
Որպես օրինակ, կարող ենք բերել մյուս ֆուտբոլիստներին Ալեքսանդր Պուցկո, Սերգեյ Մկրտչյան, Կարեն Մելքոնյան, որոնց ապաքինման մասին ակումբը նորություններ էր հայտնում: