00:00:00

Բեռնատարը Վանաձորում 15-ից ավելի մեքենաների է բախվել, մխրճվել առևտրի կրպակի մեջ, տուժածների շարքում երեխաներ կան

18:55, 20 նոյեմբեր 2026 Պատահարներ

Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ ժամը 16:30-ի սահմաններում Վանաձորում  արտասահմանյան համարանիշի բեռնատարը բախվել է երթևեկող և կայացած ավտոմեքենաների, ապա՝ առևտրի կրպակների ու ծառերի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ 5 տուժած կա,  երկուսը երեխա են, 3 երեքը՝ միջին տարիքի։

Վնասված ավտոմեքենաներն, ըստ ֆոտոլրագրողի, 15-ն են։

Երթևեկությունը վթարի հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։

Արտակարգ ռեժիմով է աշխատում «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր