00:00:00

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը ողջ Հարավային Կովկասի բարգավաճման գործոններից մեկն է. Զախարովա

17:27, 20 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը ողջ Հարավային Կովկասի բարգավաճման գործոններից մեկն է` ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը` մեկնաբանելով Դուբլինում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

 

Զախարովան նաև նշել է, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը սկսվել է Մոսկվայի աջակցությամբ և միջնորդությամբ։ Ու թեև կողմերը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել, ռուսական կողմը նախկինի պես պատրաստ է աջակցելու, եթե նրա ջանքերը պահանջված լինեն` հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր