00:00:00

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հնդիկ գրոսմայստեր Էրիգաիսիին

18:22, 20 նոյեմբեր 2026 Սպորտ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլի առաջին խաղային օրը Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 14.5։5.5 հաշվով հաղթանակ է տարել հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի նկատմամբ, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

 

Եզրափակիչ փուլն անցկացվում է նոյեմբերի 19-ին և 20-ին։ Յուրաքանչյուր օր շախմատիստները խաղում են 7 պարտիա՝ 4-ը՝ կայծակնային, 2-ը՝ արագ և 1-ը՝ դասական։

 

Կայծակնային շախմատում ամեն հաղթանակի համար մասնակիցները վաստակում են 1 միավոր, արագ շախմատում՝ 4, իսկ դասական շախմատում՝ 8 միավոր։

 

Դասական շախմատի առաջին պարտիան ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով։

 

Նոյեմբերի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ից սկսած, Հայկ Մարտիրոսյանը և Արջուն Էրիգաիսին շարունակում են իրենց պայքարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր