ՀՊԼ 35-րդ տուրում վաղը՝ մայիսի 21-ին, «Փյունիկւը» ընդունում է «Նոային»։ Խաղին ընդառաջ հյուրերին տեսաուղերձով հաջողություն է մաղթել Լուիշ Ֆիգուն։
«Ողջույն տղաներ։ Ես Լուիշ Ֆիգուն եմ։ Գիտեմ, որ վաղը շատ կարևոր խաղ ունեք, որը կվճռի առաջնության ելքը, որի ընթացքում դուք քրտնաջան աշխատել եք։ Դուք ֆանտաստիկ մրցաշրջան եք անցկացրել, դուք ապշեցուցիչ թիմ ակումբ ունեք։
Պարզապես, ուզում եմ ձեզ մեծ հաջողություն մաղթել։ Արեք այն, ինչ պիտի անեք և, վստահաբար, դուք կստանաք այն, ինչին արժանի եք՝ չե մպիոնությունը։ Առա՛ջ, «Նոա՛»։ Մաղթում եմ լավագույնը»,-ասել է պորտուգալացին։
Հիշեցնենք, որ «Նոան» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Փյունիկը» 76 միավորով հետապնդում է նրան։
Աղբյուրը՝ Armsport