00:00:00

Փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիր. Բագրատ Սրբազան

08:46, 17 մայիս 2024 Քաղաքականություն

 

Փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա. լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Կիրանցում տեղի ունեցող զարգացումներին։

 

«Այստեղ 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիրը։ Նույնիսկ Կիրանցի գյուղացիներն են այդ մասին ասում։ Ասում են՝ սա պետության հարցն է, հասկանո՞ւմ եք՝ խաբերությունն ուրա գնացել, և ես ասել եմ, որ փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, ընդ որում՝ պառակտելով իրենց»,-ասաց Սրբազանը։

 

Նա նշեց, որ ոչ թե սա է լավագույն լուծումը, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, այլ հանրաքվե անցկացնելը։ «Թող հանրային քվեարակության դնի, ի վերջո, օրենք գոյություն ունի չէ՞ երկում, ոչ թե քմահաճույք, կամ ուժային պարտադրում։ Խոստացե՞լ էին չէ հրապարակային՝ ժողովրդի ու երկրի կենսագործունեության հետ գործ ունեն, ոչ թե հարկերի բարձրացման կամ նվազման հարց է»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր