00:00:00

Գյուրջյան փողոցում ավտոբուսն ու ավտոմեքենաներն արգելափակվել էին անձրևաջրի մեջ

10:34, 17 մայիս 2024 Հասարակություն

Մայիսի 16-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ:

Փրկարարներն ավտոբուսից և ավտոմեքենաներից դուրս են բերել 8 քաղաքացու և արգելափակումից դուրս բերել՝ 2 ավտոմեքենա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր