Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, որոնք ունեն Կիրանցի գրանցում։ Հայտնում է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը։
Նշենք, որ Կիրանց է ուղևորվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։
Հիշեցնենք՝ Կիրանցի բնակիչներն այսօր փակել էին միջպետական ճանապարհը՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով ՀՀ և Ադրբեջանի միջև «սահմանազատման» գործընթացի արդյունքից։