00:00:00

Ի՞նչ է նշանակում՝ հայ մարդիկ այսօր Բաքվի բանտերում են․ Այնտեղ գտնվողները մենք՝ բոլորս ենք, այդ անարգանքը բոլորիս վրա է․ Բագրատ Սրբազան

17:53, 15 մայիս 2024 Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բաքվի բանտում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ապօրինաբար պահելու փաստին։ Սա մեր բոլորի անարգանքն է, շեշտեց Սրբազանը։

 

«Ի՞նչ է նշանակում՝ հայ մարդիկ այսօր Բաքվի բանտերում են։ Ամեն մեկս ենք էնտեղ։ Այնտեղ գտնվողները մենք՝ բոլորս ենք, մեր հավաքական ներկայությունն է Բաքվի բանտում, էդ անարգանքը, էդ անպատվությունը բոլորիս վրա է»,- ասաց նա։

 

Բագրատ Սրբազանը ՀՀ իշխանությունների անգործությունը Հուդայի վարք համարեց․ ոչինչ չի արվում՝ Բաքվի բանտից մեր հայրենակիցներին դուրս բերելու համար։

 

«Սա Հուդայի պատմությունն է։ Էդ մարդկանց հետ նստել են, հաց ու աղ են կիսել, ով գիտի՝ լիտրերով օղի են խմել՝ Արցախի թթի օղի»,- հիշեցրեց Բագրատ Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր