00:00:00

Ավանեսյանի քաղաքական վրեժը․ հայտնի է՝ Դանիելյանի աշխատանքից ազատման պատճառը

12:11, 15 մայիս 2024 Հասարակություն

ՀՀ Առողջապահության նախարարությունը լուծարել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրն ու նրան ազատել աշխատանքից։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն պատճառն այն է, որ Դանիելյանն օրեր առաջ Բագրատ Սրբազանի քայլերթի ժամանակ գնացել ու ողջագուրվել է Սրբազանի հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ դրանից հետո Անահիտ Ավանեսյանը զրույց է ունեցել Դանիելյանի հետ, հայտնել իր դժգոհությունը։ Դանիելյանն ի պատասխան հայտնել է, որ իր որոշումներում ազատ է, և բացի այդ երկար տարիներ է ճանաչում է Բագրատ Սրբազանին ու հետևաբար ողջունելն իր ազատ կամարտահայտությունն է եղել։

Մեզ ասացին, որ Անահիտ Ավանեսյանը այդ ժամանակ հայտարարել է, թե իրեն թող չշփոթեն Արսեն Թորոսյանի հետ։ Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը ևս ցանկանում էր ամեն կերպ ազատվել Սամվել Դանիելյանից, սակայն դա նրան չհաջողվեց։

Irakanum.am–ը Առողջապահության նախարարի մամուլի խոսնակից հետաքրքրվեց, թե ինչու են խզել Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը։ Կառույցի խոսնակ Մարիամ Ծատրյանն ասաց․ «Պարոն  Դանելյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է մայիսի 15֊ից։ Պարոն  Դանիելյանը կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար էր և հունիսի 7֊ին իր պարտականությունների կատարման ժամկետը ավարտվելու էր»։

Թե ինչու մոտ 20 օր շուտ նախարարությունը որոշեց ազատել Սամվել Դանիելյանին  զբաղեցրած պաշտոնից, առավել քան ակնհայտ է։ ՔՊ–ական նախարարը նախարարությունը վերածել է ՔՊ «գրասենյակի» ու իրեն թվում է, որ բոլոր բժիշկներն ու ղեկավարները պետք է բացառապես քայլեն իրենց նախանշած «ապագայի» ճանապարհով, իսկ ովքեր կշեվեն այդ ճանապարհից, անհիմն մեկնաբանությունով կազատվեն աշխատանքից։ Այսպիսին է «ժողովրդավարության բաստիոնը»։

Irakanum.am

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր