00:00:00

Քաղաքացիները փողոցներ են փակել․ անհնազանդության ակցիաները շարունակվում են

09:31, 15 մայիս 2024 Հասարակություն

Մայրաքաղաքում շարունակվում են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Որոշ փողոցներ քաղաքացիները փակել են՝ ի նշան բողոքի։ Ազգային ճակատ տելեգրամյան ալիքի տեղեկացմամբ, քաղաքացիները փակել էին Տերյան-Արամի խաչմերուկը, Աբովյան փողոցը։

Այսօրվա օրակարգը հետևյալն է․

«Ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:

ժամը 15:30 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա, դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.

Սարյանի անվան այգի
Կոնսերվատորիայի դիմացի այգի
Սուրբ Աննա եկեղեցու բակ
Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր