00:00:00

Մատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես Տաթևացու

23:13, 14 մայիս 2024 Հասարակություն

Ավանդույթի համաձայն, Մաշտոցյան Մատենադարանից Երևանի Զորավոր Սուրբ Աստվավածածին եկեղեցի է տարվել Զորավոր Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես Տաթևացի կաթողիկոսի: Հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։ 

Խնդրակատար ու հրաշագործ համբավ ունեցող ձեռագիրը դուրս է բերվել Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի օրհնությամբ ու Մատենադարանի աշխատակիցների ուղեկցությամբ: Ավետարանը մի քանի ժամով հանգրվանել է Երևանի հնագույն եկեղեցում, որն իր անունը ստացել է Զորավոր Ավետարանից։

Ձեռագիրը գրվել ու նկարազարդվել է 13-14-րդ դարերում Կիլիկիայում և այժմ ունի 292 մագաղաթյա թերթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր