Վաղը ժամը 5-ին Օպերայում միջազգային տնտեսական համաժողով է լինելու, որտեղ ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը: Այս մասին այսօր` մայիսի 14-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանն ու քաղաքացիներին կոչ արեց այդ ժամին լինել այնտեղ ու իրենց անհամաձայնությունը հայտնել վարվող քաղաքականությանը։