00:00:00

Ինչպե՞ս են տուն գնում, ինչպե՞ս են մի պատառ հաց ուտում. Բագրատ Սրբազանը՝ շարժումը խոչընդոտողների մասին

11:14, 14 մայիս 2024 Հասարակություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հայտարարեց՝ ովքեր փորձում են խոչընդոտել շարժմանը՝ ուրացող են։

«Նրանք ո՛չ արժեք ունեն, ո՛չ հայրենիք, ո՛չ սիրտ, չեմ էլ հասկանում, թե ինչպես են տուն գնում, ինչպես են մի պատառ հաց ուտում իրենց ընտանեկան միջավայրում»,- ԵՊՀ բակում ասաց Սրբազանը։

Դիմելով ուսանողներին՝ Սրբազանն ասաց՝ մեկ վայրկյան անգամ թող չկասկածեն, որ այս պայքարը ճշմարտության պայքար է։

«Դուք լծված եք մեր երկրում փոփոխություն բերելուն, որը վերացական չէ, դա հենց մեր բոլորի կյանքն է»,- նշեց Բագրատ Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր