Երևանում անհնազանդության խաղաղ ակցիաները շարունակվում են։
Մի շարք փողոցներ քաղաքացիները փակել են։ Ոստիկանները, սակայն, փորձում են բացել՝ բիրտ ուժ կիրառելով փողոցը փակած քաղաքացիների նկատմամբ։
«Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը ներկայացնում է փողոցները, որոնք վաղ առավոտից քաղաքացիները փակել են։
Քաղաքացիները նաև աղբամանների միջոցով փակել են Աբովյան, Մոսկովյան, Երվանդ Քոչար, Տերյան փողոցները, Սայաթ-Նովա պողոտան։ Թումանյան-Խանջյան խաչմերուկը ևս կարճ ժամանակով փակել են ինքնագլորներով։ Եղվարդի խճուղին մոտ 30 րոպե փակ է եղել: Այն բացվել է միայն շտապօգնության մեքենաների համար: