Շուրջ 130 ծառ, ավելի քան 2,000 թուփ ու բույս է տնկվելու Երևանյան լճի հարակից տարածքում։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Հանգստի գոտու վերածված Երևանյան լճի հարակից տարածքը կառանձնանա նաև կանաչապատման նոր լուծումներով:
Շուրջ 130 հասուն ծառեր, ավելի քան 2000 թփեր ու բույսեր են տնկվելու կազմակերպված ծառատունկի շրջանակում»,-ասված է հայտարարության մեջ: