00:00:00

«Վախենում եք կորցնե՞լ պաշտոնը․ Փոխանակ հնարավորություն տաք, որ ուսանողներն արժեքների հետևից գնան, ամենավատ օրինակն եք դառնում նրանց համար»․ Բագրատ Սրբազանը՝ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորին

21:30, 13 մայիս 2024 Հասարակություն

Բագրատ Սրբազանն այսօր  անդրադարձավ նաև Վ․ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի դիրքորոշմանը՝ նշելով՝ լուրեր կան, որ Գյուրջինյանը հավաքել է դասախոսներին ու դեկաններին ու սպառնացել՝ ասելով, որ ոչ ոք իրավունք չունի մասնակցելու խաղաղ անհնազանդության ակցիաներին։

«Դռներն անցյալ օրը փակել էիք, վերևից էլ նկարում էիք։ Հարիր չի Ձեզ։ Ուրախացե՛ք ձեր ուսանողներով, ցնծացեք, որ այդպիսի արժանապատիվ ուսանողներ ունեք, ոչ թե վախեցեք իրենցից։ Փոխանակ հնարավորություն տաք, որ մարդիկ ինքնարտահայտվեն, իրենց հոգիները հղկեն, մշակեն, արժեքների հետևից գնան, արժեքներով ապրեն, Դուք Ձեզ ամենավատ օրինակն եք դարձնում այդ ուսանողների համար։ Մեծ-մեծ խոսում եք գրասեղանի հետևում, բայց կյանքում ամբողջությամբ հակառակն եք անում։ Ինչու՞։ Վախենու՞մ եք ձեր պաշտոնների համար, վախենում եք աշխատավարձի՞ց զրկվել, վախենում եք նկատողությու՞ն ստանալ։ Ինչի՞ համար եք նկատողություն ստանալու, որ մարդկանց արժե՞ք եք փոխանցում․․․»,- դիմելով Գյուրջինյանին և ուսանողներին սահմանափակել փորձող այլ ԲՈՒՀ-երի ղեկավարներին՝ ասաց Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր