«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջորդ Բագրատ Սրբազանը առողջություն է մաղթում ոստիկանների կողմից բռնության ենթարկված լրագրողներին։
«Մերին հիվանդանոցում է, հուսանք՝ լուրջ բան չկա»,- լրագրողներին ասաց Սրբազանը։
Նա դիմեց ոստիկանությանը. «Հանդարտ մնացեք, տղերք, ձեզ փչացնում են, փչացրել են, բայց դուք հնարավորություն ունեք վերականգնվելու։ Հիշեք, որ տուն եք գնալու։ Պատանիների, կանանց, աղջիկների եք քաշքշել, ձեզ համար նահատակված տղայի մորն եք քաշքշել»։
Սրբազանը խաղաղ ցուցարարներին իր սերն ու գնահատանքը հայտնեց։
Հիշեցնենք՝ ոստիկանները բիրտ ուժ են կիարռել 24 News-ի լրագրող Մերի Մանուկյանի ու ABC media-ի օպերատոր Մհեր Դավթյանի նկատմամբ։