00:00:00

Վեհափառն ինքը կորոշի՝ երբ է հարմար, երբ հարմար չի. Բագրատ Սրբազան

19:00, 12 մայիս 2024 Տեսանյութեր

«Վեհափառ Հայրապետն իմ հայրն է, ամեն օր էլ հանդիպում եմ, խոսում եմ, բա մեր առաքելությունը եկեղեցու անսասանությունը, զարգացումը, քարոզչությունը չէ՞»,- նախքան հանրահավաքը լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանը՝ պատասխանելով հարցին։

Հարցին՝ հորդորներ չե՞ն եղել այս շարժման վերաբերյալ, որ անսասան պահեք եկեղեցին, Բագրատ Սրբազանն ասաց. «Ամեն օր էլ լինում են հորդորներ, խորհրդակցություններ, միասնական խոկումներ, ամեն ինչ էլ լինում են»։ 

Հարցին՝ հնարավո՞ր է Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեսնել հրապարակում, Բագրատ Սրբազանը պատասխանեց. «Վեհափառն ինքը կորոշի՝ երբ է հարմար, երբ հարմար չի»։

Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումներին, նա ասաց. «Շատ ընտիր, կիմանաք այսօր։

Այսօր հայտարարվելու է  գործընթացի մասին, թե ինչ քայլեր են նախաձեռնվելու, ինչպես, ինչ ճանապարհով, ուր ենք հասնելու»։

Բագրատ Սրբազանը նշեց, որ մեր երկրում քաղաքականություն չկա. «Այս պայքարը քաղաքականության մասին չէ, հոգևոր խորը բարոյական արժեքներով պայմանավորված պայքար է, սա սուտը վերացնելու, ճշմարտությունը հաղթանակելու մասին է։ Երկրում ու՞ր է քաղաքականությունը։

Սա ստի ու ճշմարտության պայքար է։ Այս մարդիկ ստով եկել են, ստով շարունակել են, մինչև օրս ստախոս են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր