Ծանր հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը։
Նա 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի ազատագրական շարժմանը և Հայաստանի սահմանների պաշտպանական մարտերին։ 2002-2005 թվականներին ընտրվել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ[7]։ Եղել է Հայաստանի «Երկրապահ կամավորականների միության» անդամ, Լոռու մարզի Աֆղանցիների միության նախագահ։ 2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 31 ընտրատարածք)։ Եղել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 31 ընտրատարածքից։
Լոռու և Տավուշի մարզերում իր նախաձեռնությամբ և հովանավորությամբ վերանորոգվել և վերակառուցվել են մի շարք եկեղեցիներ։
Կարեն Սարիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա 11.05.2024-ին ժամը՝ 17:00-ին , Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում։
Հուղարկավորությունը նույն տեղից 12.05.2024-ին ժամը՝ 13:00-ին։