Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը կադրեր է հրապարակել՝ ինչպես է համալսարանի ներկա ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը պատշգամից հետևել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների բողոքին․
«Սեփական ուսանողների և աշխատակիցների առջև դռները փակած ու նկարելով սպառնացող ռեկտորը։ Աշխատել եմ նախորդ 2 ռեկտորների օրոք ու վստահաբար կարող եմ ասել, որ նման վարքագիծ առաջին անգամ եմ տեսնում։ Տեսնես այդ նկարը ո՞ւմ էր ուղակելու»,- գրել է Ակոպյանը։