00:00:00

ՔՊ-ից իրենց նախաձեռնությամբ որոշ կոնտակտներ եղել են․ Սուրեն Պետրոսյան

10:50, 10 մայիս 2024 Քաղաքականություն

ՔՊ-ից իրենց նախաձեռնությամբ որոշ կոնտակտներ եղել են․ Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Նա անուններ չտվեց, սակայն նշեց, որ իրենց հետ խոսել նախաձեռնողները՝ նվազագույնը 4-5 հոգի՝ ՔՊ-ում որոշման վրա ազդեցություն ունեցողներ են։

«Խնդրեմ՝ կարող են հերքել։ Այստեղ զարմանալի բան չկա, այս ամենը հաշտության մասին է, մենք որևէ մեկին չենք դիտարկում թշնամի, նաև իրենց համար է, և արտառոց բան չկա, մենք բարիկադների տարբեր կողմերում չենք, մեր խնդիրն այդ բարիկադները կոտրելն է»,-ասաց նա։

Սուրեն Պետրոսյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը․ «Հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ 30 000 մարդ լինի, ես կգամ ժողովրդի մեջ կխոսեմ, հրապարակը լցնեք ես հրաժարական կտամ, բա ո՞ւր մնացին իր խոսքերը։ Լավ, այդքան մարդ՝ 100 000-ից ավելի մարդ իր հստակ պահանջը դրեց, ինչո՞ւ գոնե չեղավ նվազագույնը, հանդիպումը քննարկելը»։  

Ըստ նրա, ամեն ինչ լինելու է ոչ բռնի և հանրային լայն համաձայնությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր