00:00:00

Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան

11:54, 09 մայիս 2024 Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մեկնարկին Բագրատ Սրբազանը շնորհավորեց եռատոնի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ եռատոնի կապակցությամբ, որը գողացվել է մեզնից և գողացված լինելու պատճառով է, որ այսօր գտնվում ենք դրսում»,-ասաց Սրբազանը։

Երթի մասնակիցներից շատերն այսօր զոհված հայորդիների շապիկներով են։

«Մեր տղաների նկարներով շապիկները, որ հագել ենք, պետք է շատ պատվով լինեն, իմիջիայլոց չպետք է լինեն։ Շատ հանդարտ, առանց ինքնագործունեությունների, խստորեն հետևեք բոլոր այն թելանդրանքներին, որոնք կլինեն ճանապարհի ընթացքում։ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Երթը մեկնարկեց տերունական աղոթքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր