00:00:00

Մեկ նպատակ ունենք՝ հասնելու Ճշմարտության հաղթանակին․ Բագրատ Սրբազան

22:48, 08 մայիս 2024 Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը Աբովյանում խոսք ուղղեց ժողովրդին․

«Այս ամբողջ ճանապարհը, որ քայլում էինք, մտածում էի՝ որքան երանելի պիտի լինեին այն երկրի ղեկավարները, որոնք ձեզ նման ժողովուրդ ունեն, որքան ուղղամիտ պիտի լինեին, որ ձեզ երբևէ խաբած չլինեին, այլ իրենց կյանքը լիներ ամբողջական ծառայություն, ստացածը՝ Հայրենիք և Պատիվ։

Մեր այս ամբողջ շարժումը, երթը, Տավուշի մեր սահմանապահ շրջանից սկսած, մեկ նպատակ ունի՝ հասնելու Ճշմարտության հաղթանակին։  

Մեր երթը հենց այդ Ճշմարտության հաղթանակը կերտելն է, որպեսզի սուտը մշակույթ չդառնա մեր կյանում, մեր տներում չապրի, մեր դպրոցներում չապրի, մեր քաղաքներում ու գյուղերում չապրի, մեր կերակուրը չդառնա, այլ Ճշմարտությունը լինի մեզ առաջնորդողը։

Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, ինքնամաքրվելու՝ մեղքից, սխալներից, անպատասխանատվությունից, թշնամությունից, ատելությունից, մեր բոլոր տեսակի թունվորումներից, որոնց մեջ և որոնցով մենք ապրում ենք այսօր։

Անժխտելի է, որ այդ միջավայրում ենք ապրում, այդպես ենք ապրում, և այս երթի նպատակն է, որպեսզի հաշտություն լինի մեր ժողովրդի բոլոր շետերի մեջ։

Սարսափելի է մեր կյանքը, երբ նայում ենք դրսի հայացքով։ Նույնիսկ ընտանիքի մեջ հաշտություն չկա և ի՞նչ հարցով՝ հենց երկրին վերաբերող հարցերով։

Եվ մեր փափագն ու ցանկությունն է, որ մենք հաշտություն ուենանք՝ որպես մեկ ազգ, որպես մեկ ժողովուրդ, հայրենատեր ժողովուրդ, կորուստներով ուղեկցվող, բայց տառապանքը դարձնող այն ցատկահարթակը, որը մեզ անընդհատ վեր կբարձրացնի։

Մեր տառապանքները չեն կարող մեզ կքեցնել, նվաստացնել, ստորացնել, ինչը որ փորձ է արվել մեզ վրա դնելու ․․․»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր