00:00:00

Արցախի հերոս Սերժ Սարգսյանի կողմից հաստատված օպերացիայի շնորհիվ մայիսի 9-ը գրվեց հայոց պատմության էջերում` որպես Շուշիի ազատագրման օր. Դանիելյան

13:00, 08 մայիս 2024 Քաղաքականություն

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր դատն արդար էր` մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան.

32 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի մայիսի 8-ին, հայկական զինված ուժերն ազատագրեցին Շուշին, հայրենիքի նվիրյալները բեկում մտցրեցին Արցախյան պատերազմում և մեզ համար իրականություն դարձրեցին մեր բազմամյա երազանքը:

Այդ երազանքը իրականություն դարձրած անձանցից է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Շուշիի ազատագրման օպերացիան ստացել էր «Հարսանիք լեռներում» անվանումը, որը հաստատվել էր Սերժ Սարգսյանի կողմից: Այդ օպերացիան վճռորոշ էր հետագա բոլոր գործընթացների համար:

Արցախի հերոս Սերժ Սարգսյանի կողմից հաստատված օպերացիայի շնորհիվ մայիսի 9-ը գրվեց հայոց պատմության էջերում` որպես Շուշիի ազատագրման օր:

Պայքարի՛ ու մաքառման երկար ու ձիգ տարիներ։ Կռվեցի՛ն և հաղթեցի՛ն անհավասար պատերազմում: Կառուցեցին մի պետություն և հասարակություն, որն ազատ էր ինչպես երբևէ:

Ստեղծեցին բանակ, որն ամուր էր և մարտունակ ինչպես երբևէ: Ավերակներից բարձրացրեցին մի երկրամաս, որ երբևէ այդքան խնամված ու գեղեցիկ չէր եղել: Ողջ հայությանը և աշխարհին ապացուցվեց , որ ազատ Արցախը ոչ միայն կենսունակ է, այլև ունի բազմակողմանի զարգացման մեծ ներուժ։

Սա հոգեբանական լրջագույն հեղաբեկում էր, երբ հայ ազգն իրեն զգում էր որպես իր հայրենիքի տեր:

Սերժ Սարգսյանի, նրա մարտական ընկերների շնորհիվ ունեցանք այն, ինչը չունեինք դար ու դարեր: Ունեցանք Բանակ: Ունեցանք հայրենիքի զինվոր: Վերջապես կայացել էինք ու ունեինք ազգային գաղափարախոսություն։ Ազգային գաղափարախոսություն, որը դարձել էր մեր կյանքը կազմակերպելու օրենքը, որը դրվեց կրթադաստիարակչական ծրագրերի հիմքում։

Սերունդներն օղակ են անցյալի ու ապագայի միջև։ Սերունդ, որն այսօր ապրում է Արցախի գիրկը վերադառնալու հույսով։

Այսօր մեր բոլորի գերնպատակը Հայաստանի Հանրապետության անվտանգության վերականգնումն է, Արցախը նորից ազատ ու անկախ տեսնելն է, Շուշին նորից ազատագրված տեսնել է։ Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ ապրել ենք հաղթանակ կերտած հերոսի ղեկավարած հայրենիքում, նրա կողմից անվտանգ պահվող հայրենիքում, մենք այն երջանիկ սերունդն ենք, որ իմացել ենք, թե ինչ է նշանակում ապրել ազատ և անկախ երկրում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր