00:00:00

«Եկեղեցին զգուշացնում է այն ամենի մասին, ինչը մենք չկարողացանք կանխել Արցախում»․ Մետաքսե Հակոբյանը միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին

20:42, 07 մայիս 2024 Քաղաքականություն

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին։

«Եկեղեցին, կոչնակը հնչեցնելով, հայտարարել է հայրենիքին սպառնացող վտանգի մասին։ Եկեղեցին չի սխալվում, կատարում է այն հրահանգը, որն ստանում է Աստծուց։ Եկեղեցին ուղղակի զգուշացնում է այն ամենի մասին, ինչը մենք չկարողացանք կանխել Արցախում։ Եվ եկեղեցին անում է ոչ թե ընդդեմ, այլ անում է՝ հանուն․ հանուն հայրենիքի, հանուն իր զավակների, և այդ «հանուն»-ի մեջ չկա պատերազմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։

Այն, ինչ այսօր անում է եկեղեցին, իրական խաղաղության մասին է, իսկ այն, ինչ անում են ժողովրդի կամքին հակառակ, պատերազմի մասին է, ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Նա անդրադրձավ նաև արցախցիների դիրքորոշմանը․

«Արցախցիները հարգում են ոչ թե այս իշխանություններին, հարգում են Հայաստանի Հանրապետությունը, մտածում են ՀՀ անվտանգության մասին, և դրանով են պայմանավորված մեր այսօրվա զուսպ, ադեկվատ քայլերը։

Իսկ, ինչպես իրենք են ասում, «Ղարաբաղ օպերացիան», Ղարաբաղի հանձնումը, արել են այս իշխանությունները։ Իրենք դա չեն թաքցրել, գոնե առնվազն 2019 թվականից սկսած՝ բացահայտ խոսել են այդ մասին, իսկ հիմա, իրենց գործելաոճի համաձայն, «մեղավորներ» են նշանակում։ Մենք չենք էլ զարմանում այդ մեղադրանքներից, որովհետև այն ժամանակ մենք՝ շրջափակման մեջ, իրենք մեզ մեղադրում էին «պատերազմ հրահրելու» մեջ, նշաձող չիջեցնելու մեջ՝ այն պարագայում, երբ ՀՀ վարչապետն ինքն անձամբ գնացել և բանակցային սեղանի մոտ առաջարկել էր նշաձողն իջեցնել։ Եվ դրա մասին բոլորը գիտեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր